Երևանում սկսվել են գարնանային էտի աշխատանքները

Երևանում  սկսվել են գարնանային էտի աշխատանքները

Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները։

Նախատեսվում է էտել 8000-10000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը։

Էտման աշխատաներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը։ Կտնկվի մինչև 4000 ծառ, 70 000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76 000 քմ սիզամարգ, հիմնել՝ 2700 քմ նորը, աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում