Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար. Փաշինյան

Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար. Փաշինյան

Շատ հստակ պետք է արձանգարել, որ ՀՀ կառավարությունը երբևէ հավակնություն չի ունեցել և չունի Տավուշի մարզի 4 գյուղերի նկատմամբ, առավել ևս այն պայմաններում, երբ մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ, տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար:

Այս մասին Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«խաղաղության մեր ձգտումների և խաղաղության մեր օրակարգի պատճառով մեզ շատ հայհոյում են, և բազում ստեր են ասում: Ստերից ամենաարտահայտիչն այն խոսույթն է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղեր հանձնել Ադրբեջանին: 

Դա որևէ կապ չի կարող ունենալ իրականության հետ: Առիթ ունեցել եմ ասելու և այսօր էլ կասեմ, որ ՀՀ-ում երբևէ չի եղել Կիզիլհաջիլի, Խեյրիմլի, Աշաղա Ասքիպարա, Բաղանիս Այրում անունով գյուղեր, որը չի կարելի շփոթել Բաղանիս գյուղի հետ»,- հայտարարել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում