Մի՛ խանգարեք. լեռներն ինքնուրույն են հանդարտվում…

Մի՛ խանգարեք. լեռներն ինքնուրույն են հանդարտվում…

Պատերազմները երկու տեսակի են լինում՝ նվաճողական և ապրելու իրավունքի համար մղվող:

Պատմության ընթացքում հայերը ստիպված են եղել մշտապես օտարների դեմ պայքարել իրենց օրրանում. ամեն ինչ սկսվել է մ.թ.ա. 2492թ-ի օգոստոսի 11-ին, Վանա լճի ափին Բելի դեմ Հայկի ահեղ ճակատամարտից:

Դարերի ընթացքում, առ այսօր, Հայրենյաց պաշտպանները ռազմի աստվածներից մեկ ակնկալիք են ունեցել.

Երբևէ մենակ մնալ հակառակորդի դեմ, առանց թշնամու թիկունքում երևացող և թաքնված զորակցողների՝ հայ զինվորի անկասելի ընթացքն արգելակող ուժերի:

Այսօր էլ, առաջնագծում կանգնած զինվորից մինչև զորավար, համոզված են. եթե տարբեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, անհատ գործիչներ, տարբեր միջնորդներ զերծ մնան ստեղծված իրավիճակում որևէ միջամտությունից, այդ «ՈւԱԶ»–ը կհայտնվի ոչ թե դիտակետի մատույցներում, այլև այնտեղ, որտեղ նախատեված էր ի վերուստ՝ Կուրի այն ափին:

Դե, իսկ Արաքսով ավարտվող սահմանը կիսով չափ վերականգնված է....

Ստորև ներկայացվող գրառումը կատարվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին:

Լեռներից պոկված ժայռերն անկասելի են: Նրանց հզոր ընթացքին պատվար ստեղծելու լեռան լանջերին ծվարած քարերի փորձը դատապարտված է: Նրանք, անկասկած, կմիանան այդ հոսքին և համընթաց կիջնեն լեռան ստորոտ: Կանցնեն ժամանակներ՝ մինչ նոր ժայռերի գահավեժ վայրէջքը….

Հայոց լեռներում ժայռաթափ է:

Մի՛ խանգարեք. լեռներն ինքնուրույն են հանդարտվում…

Ձոնիկ Մարգարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում