Բեռլինը կպատասխանի «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներին
Ինչպես հաղորդում է Bloomberg- ը՝ հղում անելով գերմանական կառավարության աղբյուրին, Բեռլինը պատասխան միջոցներ կպատրաստի այն դեպքում, եթե Վաշինգտոնն ընդլայնի պատժամիջոցները Ռուսաստանից Գերմանիա կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ:
Գործակալությունը նշում է, որ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներքին փաստաթղթերում հաղորդվում է, որ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ազդել զգալի թվով եվրոպական ընկերությունների և բանկերի, ինչպես նաև կառավարական կազմակերպությունների վրա:
Անգելա Մերկելի կառավարությունը քննարկում է Եվրամիության համակարգված արձագանքման ծրագիրը, նշում է Bloomberg-ը։
Կարծիքներ