Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու՝ ՌԴ-ի հետ հնարավոր փոխզիջման շուրջ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունը
Կրեմլը չի հայտնում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների մանրամասները՝ գործընթացին չվնասելու համար: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և կարող են լինել և պետք է լինեն ինչ-որ ներքին ընթացակարգեր»,- պատասխանել է նա այն հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի հետ փոխզիջումների վերաբերյալ Ուկրաինայում հնարավոր հանրաքվե անցկացնելու գաղափարին։
«Բայց բացի այս, կա նաև սուբստանցիա, որը գտնվում է երկու պատվիրակությունների միջև բանակցությունների փուլում, ես չեմ կարող խառնվել այդ սուբստանցիաների մանրամասներին: Մենք համոզված ենք, որ այս պահին դրանք հրապարակայնացնելը միայն կարող են վնասել բանակցային գործընթացին, որն առանց այն էլ ուզածից շատ ավելի դանդաղ ու բովանդակալից է ընթանում»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:
«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին»,- ավելացրել է Ուկրաինայի նախագահը:
Կարծիքներ