Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ համատեղ աշխատելու, երկկողմ հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում