Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Աննա Վարդապետյանի ունեցած եկամուտների վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանում է տարածել Աննա Վարդապետյանի եկամուտների վերաբերյալ, որը տարընթերցումների տեղիք է տվել:
«Լրատվամիջոցներն այսօր «Աննա Վարդապետյանը մեկ տարում 73 մլն դրամ եկամուտ է ունեցել» վերնագրով լուր են տարածել, որից կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ գլխավոր դատախազի եկամուտները շեշտակի ավելացել են:
Պարզաբանեմ, որ համաձայն հայտարարագրման կարգի՝ հայտարարագրելիս եկամտի մեջ ներառվում է նաև վարկի գումարը: Իսկ Աննա Վարդապետյանը 47 մլն 780 հազար դրամ բնարակարանի ձեռքբերման հիփոթեքային վարկը վերցրել է մինչև գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելը՝ 2022 թվականի հունվարին»,- ասվում է նրա գրառման մեջ:
Կարծիքներ