Գայանե Հակոբյանին հեռացրել են «Որդիների կանչ» ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որում ընդգրկված են 44-օրյա պատերազմի զոհվածների որոշ հարազատներ, հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Գայանե Հակոբյանին (-խմբ. անձնագրային տվյալներով Ազգուշ Մարտիրոսյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։
Կազմակերպությունը որպես պատճառ նշել է նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնությունները։
«Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարծիքներ