Արսեն Թորոսյանն այցելել է ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով Շիրակում ծառայություններ մատուցող ՀԿ-ներ և աջակցության կենտրոններ
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ընտանիք և համայնք», «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև «Կարիտաս-Արեգակ» և «Խաչմերուկ» հիմնադրամների աջակցության կենտրոններ, որոնք ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ են մատուցում երեխաների և ավագ սերնդի հիմնահարցերի ոլորտում։ Այս մասին հայտնում է նախարարությունը:
Այցի ընթացքում նախարար Թորոսյանը տեղում ծանոթացել է կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և ծառայությունների մատուցման ընթացքին և շփվել կենտրոնների շահառուների՝ երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։
Նախարարը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքների իրականացումը նպաստում է առավել հասցեական և արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Նա նաև ընդգծել է պատվիրակված ծառայությունների շարունակական բարելավման և դրանց շրջանակի ընդլայնման կարևորությունը։


Կարծիքներ