Մորատան բաց է թողել Յուվենտուսի մարզումը՝ վիրուսային ինֆեկցիայի պատճառով
«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բաց է թողել թուրինյան թիմի՝ այսօր կայացած մարզումը: Այս մասին հայտնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Պատճառը վիրուսային ինֆեկցիան է: Նրա մոտ ախտորոշվել է Ցիտոմեգալովիրուս (ՑՄՎ), որն օրգանիզմում մնում է ողջ կյանքի ընթացքում։
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն հայտնել էր, որ Մորատան իրեն վատ էզգալ հանդերձարանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Պորտուի» հետ առաջին խաղից հետո:
Մորատան «Յուվենտուս» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Մադրիդի «Աթլետիկոյից» վարձակալության հիմունքներով:
28-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայի 18 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Կարծիքներ