Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից․ կա 34 զոհ

Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից․ կա 34 զոհ

Բոլիվիայում ավտոբուսն ընկել է խորխորատը, ինչի հետևանքով 34 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Unitel հեռուստաալիքը։

Ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից, Չատակիլա շրջանում՝ Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրե ուղևորվելիս։ Հաղորդվում է ևս 10 վիրավորի մասին, որից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղի ունեցածի պատճառները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում