Վարչապետը պատմել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի և իր նվագակցության պատմությունը

Վարչապետը պատմել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի և իր նվագակցության պատմությունը

Ինչպես հայտնել ենք, օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում ցույց էր տվել՝ ինչպես է հարվածային գործիքներով նվագակցում երաժիշտներին:

Երգը ստեղծվել է ՀՀ վարչապետի գրած «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծության տողերով, կատարման ժամանակ վերջինս նվագակցում էր հարվածային գործիքներով:

Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատմում է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգի և այդ կատարման ժամանակ իր նվագակցության պատմությունը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ 2024 թվականի օգոստոսին ինքը գրել է «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծությունը, մեկ տարի անց՝ իր ծննդյան օրը, կինը՝ Աննա Հակոբյանը, իրեն հարվածային գործիքներ է նվիրել, որից հետո աշխատանքից ազատ ժամերին ինքը փորձել է նվագել, տիրապետել գործիքին: Որոշ ժամանակ անց վարչապետը ծանոթացել է «Քամանչա» բենդի հետ, որում տաղանդավոր ու երիտասարդ երաժիշտներ են և նոր են սկսում իրենց մեծ քայլերը:

Վարչապետի խոսքով՝ ինքն առաջարկել է խմբի կոմպոզիտորին իր գրած բանաստեղծության տողերով երգ ստեղծել, հետո առաջարկել է երաժշտություն ավելացնել ու այն կատարել ՔՊ 7-րդ քաղաքական ժողովի ժամանակ, իսկ հետո արդեն նոր առաջարկ է ծնվել՝ երգը կատարել իր նվագակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում