Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ ԱՆ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստում-աշխատաժողովի

Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ ԱՆ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստում-աշխատաժողովի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ՝ ԱՆ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստում-աշխատաժողովի՝ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրերի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն է բարելավել և կատարելագործել Արդարադատության նախարարության բարձրաստիճան անձնակազմի ընդհանուր կառավարման և առաջնորդության հմտություններն ու կարողությունները, մասնավորեցված խնդիրների վերլուծության արդյունքում վեր հանել այդ խնդիրների լուծման կառավարչական եղանակներ ու մեթոդներ:

Ինտերակտիվ վերապատրաստման ծրագրի ընթացում ԱՆ ստորաբաժանումների ղեկավարներն ուսումնասիրել են կառավարման և առաջնորդության ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք տեսական ուղղություններ, անհատներին և թիմերին առաջնորդելու գործնական հմտություններ՝ ձևավորելով հաջողակ կառավարման միջոցով արդյունքի հասնելու թիմային տեսլական:

Վերապատրաստումները վարել են հասարակական գիտությունների թեկնածու, միջազգային որակավորում ունեցող Մարդկային ռեսուրսների մենեջեր, թրեյներ, խորհրդատու, «Կասկադ. Բիզնես և մարդիկ» ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը և «Humanizzed» կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն, «Digitain» կազմակերպության ՄՌԿ և կորպորատիվ մշակույթի գծով տնօրեն Մարիա Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում