«Տաթև» կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։
Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հասարակական սննդի կազմակերպություններից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված հիվանդներից բուժումը շարունակում են 3-ը, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ