ԻՊ-ի առնվազն 80 զինյալներ են հանձնվել թալիբներին Նանգարհարի նահանգում
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առնվազն 80 արմատականներ են հանձնվել Աֆղանստանում իշանությունը զավթած «Թալիբան» շարժման անվտանգության ուժերին Նանգարհարի արեւելյան նահանգում: նոյեմբերի 24-ին այդ մասին հաղորդել Է Pajhwok գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ահաբեկիչների անձնատուր լինելը հնարավոր Է դարձել ցեղախմբերի ավագների միջնորդության շնորհիվ:
Սակայն լրացուցիչ մանրամասնություններ գործակալությունը չի հայտնում: Վերջին երեք ամսվա ընթացքում Աֆղանստանի մի շարք նահանգներում, ներառյալ մայրաքաղաքի տարածաշրջանը, տեղի են ունեցել միանգամից մի քանի պայթյուններ, զինված հարձակումներ եւ փոխհրաձգություններ, որոնց զոհեր են դարձել ինչպես թալիբներն, այնպես Էլ տեղացի բնակիչներ: Այդ միջադեպերից որոշների պատասխանավտությունն ստանձնել Է «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումը, որն «Իսլամական պետության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ