ՆԱՍԱ-ի «Ingenuity» ուղղաթիռը երկրորդ հաջող թռիչքն է իրականացրել Մարսի վրա և լուսանկար ուղարկել Երկիր

ՆԱՍԱ-ի «Ingenuity» ուղղաթիռը երկրորդ հաջող թռիչքն է իրականացրել Մարսի վրա և լուսանկար ուղարկել Երկիր

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության մասնագետներն իրականացրել են Ingenuity ուղղաթիռի երկրորդ փորձնական թռիչքը Մարսի վրա:

Ինչպես հաղորդում է ՆԱՍԱ-ն իր թվիթերյան էջում, Perseverance մարսագնացի հետ Կարմիր մոլորակ հասած ուղղաթիռի երկրորդ թռիչքը նույնպես հաջողությամբ է իրականացվել:

Նշվում է, որ ուղղաթիռը լուսանկար է արել իր սև-սպիտակ նավիգացիոն տեսախցիկով: «Այն նաև թռիչքի բարձրության և տևողության նոր սահմաններ է հաղթահարել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տիեզերական գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ թռիչքի ժամանակ ուղղաթիռը պետք է բարձրանար մինչև 5 մետր բարձությամբ, որոշ ժամանակ մնար օդում, ապա 2 մետր տեղաշարժվեր դեպի կողք, կրկին մնար օդում և շրջապտույտներ աներ, որպեսզի տեսախցիկն ուղղեր տարբեր կողմեր:

Հիշեցնենք, որ առաջին փորձնական թռիչնք այլ մոլորակի վրա տեղի էր ունեցել ապրիլի 19-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում