Փոփոխվել է թռչնամսի ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետը
ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի որոշմամբ փոփոխվում է թարմ, պաղեցրած կամ սառեցրած ընտանի թռչունների մսի և սննդային ենթամթերքի 2021 թվականի համար նախատեսված սակագնային քվոտայի շրջանակներում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման ժամկետը։
Նշված ապրանքատեսակի ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության համար տնտեսվարողները կարող են դիմել Էկոնոմիկայի նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ վերոնշյալ որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Կարծիքներ