Ճապոնիայի իշխող կուսակցությունը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Երեքշաբթի օրը իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության շտաբի արտաքին քաղաքականության հանձնաժողովների անդամները հանդես են եկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու օգտին, եթե նա ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայում։ Մասնավորապես, առաջարկվում է արգելել հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Kyodo գործակալությունը։
Կարծիք է հնչել նաեւ, որ այս հարցի ուսումնասիրությունն արդեն պետք է սկսել գործարար համայնքի հետ։ Միևնույն ժամանակ, հանդիպմանը ներկա Ճապոնիայի արտգործնախարարության ներկայացուցիչները, ըստ Kyodo-ի, խուսափել են կոնկրետ քննարկումից՝ սահմանափակվելով ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության խոստումով՝ ցանկացած որոշում կայացնելիս։
Ճապոնիան հեղուկ բնական գազ է գնում Ռուսաստանի Սախալինի հանքավայրերից։
Կարծիքներ