Եթե 2022-ի ամռանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանանք, ուրեմն Եվրոպան փորձում է մեզ խաբել. Կուլեբա

Եթե 2022-ի ամռանը անդամակցության թեկնածուի կարգավիճակ չստանանք, ուրեմն Եվրոպան փորձում է մեզ խաբել. Կուլեբա

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ 2022 թվականի ամռանը։ Մերժումը կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել Կիևին։

Այս մասին «Financial Times»-ին ասել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Եթե մենք թեկնածուի կարգավիճակ չստանանք, դա միայն կնշանակի, որ Եվրոպան փորձում է մեզ խաբել, և մենք չենք պատրաստվում դա կուլ տալ»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով, այսօր Ուկրաինան միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդիկ զոհվում են այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է ԵՄ-ն։

«Եվ ես կարծում եմ, որ դա պետք է հարգել»,- հավելել է Կուլեբան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում