Արցախի նախագահն առաջարկել է Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու շնորհել Արցախի հերոսի բարձրագույն կոչում:
Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն եմ ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը»,- գրել է նախագահը:
Հարությունյանը նշել է, որ Արթուր Մկրտչյանի՝ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության և թողած ավանդի մասին առիթ է ունեցել խոսելու ապրիլի 14-ին (http://bit.do/fHPHb )՝ քվեարկության գնալուց առաջ:
«Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- նշել է Հարությունյանը:
Արթուր Մկրչտյանը ծնվել է 1959 թ. փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում: 1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1982թ. ընդունվել է Մոսկվայի Միկլուխո-Մակլայի անվան հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան: 1981-1983թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1986թ.՝ Երևանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից, այնուհետև՝ Հադրութի հայրենագիտական թանգարանի տնօրեն աշխատած ժամանակ՝ 1988թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում: 1991թ. դեկտեմբերի 28 -ին Ուխտաձորի թիվ 37 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1992թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ:
Կյանքից հեռացել է 1992թ. ապրիլի 14-ին:
Հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Հարգելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման...
Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 25 августа 2020 г.
Կարծիքներ