Երևանում տեղի ունեցավ «Ազնավուր» նոր հավաքածուի ցուցադրությունը. լուսանկարներ

Երևանում տեղի ունեցավ «Ազնավուր» նոր հավաքածուի ցուցադրությունը. լուսանկարներ

Նոյեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի նորաձևության ճանաչված դիզայներ Քրիստինե Գրիգորյանի «Ազնավուր» նոր հավաքածուի ցուցադրությունը, որը հերթական անգամ հաստատեց նրա դիրքը հայկական նորաձևության ասպարեզում։ Հավաքածուն, որն անվանվել էր «Ազնավուր» արտացոլում էր հայ և ֆրանսիական մշակույթների խորը համատեղությունը։

Դիզայներ Քրիստինե Գրիգորյանը փորձեց ապացուցել,որ հայ դիզայներները կարող են մրցակցել միջազգային դիզայներների հետ:

Հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել էր Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում, որտեղ ներկայացված էին հայկական մշակույթի և նորաձևության ուժեղ ազդակները։ Այս անգամ, ցուցադրությունը տեղի ունեցավ Հայաստանում՝ իր լույսի ներքո բերելով ոչ միայն նորաձևության, այլև հայ մշակույթի յուրօրինակ դեմքը։

Նորաձևության բարեգործական երեկոյի ընթացքում, պրոֆեսիոնալ մոդելների հետ մեկտեղ, բեմ են բարձրացել Գավառի մանկատան սաները, որոնց արդեն 8 տարի է, ինչ աջակցություն է ցուցաբերում Kwisty fashion ստուդիայի հիմնադիր Քրիստինե Գրիգորյանը։

Բարեգործական միջոցառմանը միացել են մի շարք հայտնի կատարողներ՝ Սոնա Սարգսյան, Հասմիկ Կարապետյան, Վրեժ Կիրակոսյան, հանդիսավար Արամ Մելիքյան։ Հրավիրված են եղել մի շարք դեսպաններ, պատգամավորներ, գործարարներ, այդ թվում՝ Շարլ Ազնավուրի հիմնադրամի ներկայացուցիչները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում