Հնդիկ ոստիկաններին արգելել են օգտվել Facebook-ից

Հնդիկ ոստիկաններին արգելել են օգտվել Facebook-ից

Հնդկաստանի ՆԳ նախարարությունն արգելել է Facebook սոցիալական ցանցի օգտագործումը իրեն ենթակա ոստիկանության ստորաբաժանումներում: Այդ մասին հայտնել է Times of India հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարության նամակը:

«Արգելքը պետք է տարածվի բոլոր զինված ուժերի վրա, ինչպիսիք են՝ Հնդկաստանի կենտրոնական պահեստային ոստիկանությունը, Ինդո-տիբեթյան սահմանապահ ոստիկանությունը, և նախկին զինծառայողների վրա, որովհետև նրանք, որպես կանոն, շփման մեջ են գտնվում մեր զինված ուժերի հետ:

Հնդկաստանը պետք է ունենա իր սեփական հավելվածները, ինչպիսիք են Facebook-ը և Instagram-ը, որոնցից օգտվելու հնարավորություն չի ունենա օտարերկրյա ոչ մի տերություն»,-նշվում է նամակում: Ավելի վաղ Հնդկաստանի բանակը կարգադրել էր սպաներին ու զինվորներին՝ իրենց շարժական հեռախոսներից հեռացնել 89 հավելվածներ, մասնավորապես Facebook-ի, Instagram-ի, Tinder-ի, PUBG-ի և շատ ուրիշներ՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները և գաղտնի տվյալների արտահոսքը: Արգելվածների ցուցակում են հայտնվել նաև այն 59 հավելվածները, որոնք ավելի վաղ արգելվել էին Հնդկաստանի կառավարության կողմից՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում