Նորա Պայրաքթարյանը նշանակվել է Լիբանանի մարմնակրթության և երիտասարդության հարցերի նախարար
![Նորա Պայրաքթարյանը նշանակվել է Լիբանանի մարմնակրթության և երիտասարդության հարցերի նախարար](https://freenews.am/uploads/images/image_750x_67a9a5bdcbef2.jpg)
Նորա Պայրաքթարյանը նշանակվել է Լիբանանի մարմնակրթության և երիտասարդության հարցերի նախարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։
Նորա Պայրաքթարյանը դասավանդում է Լիբանանի համալսարանում, ինչպես նաև Լիբանանի Ամերիկյան համալսարանում։ 2004 թվականին նա ստացել է Սորբոնի համալսարանի դոկտորական աստիճան, իսկ 2017 թվականին Լիբանանի համալսարանի պրոֆեսորի աստիճան։
Նա Լիբանանի համալսարանի դոկտորական աստիճանի բարձրագույն հիմնարկի միջազգային հանձնախմբի անդամն է ու քաղաքագիտական հանձնախմբի համակարգողն է։
Նորա Պայրաքթարյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչուփթյան անդամ է և կաթողիկոսությունը ներկայացրել է մի շարք միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Եկեղեցիների միջազգային խորհրդում։ Վերջերս նա ընտրվել է Եկեղեցիների միջազգային խորհրդի միջազգային հարցերի հանձնախմբի համանախագահ։
Կարծիքներ