Առնվազն 6 մարդ է զոհվել Կալիֆորնիայում բռնկված հրդեհների պատճառով

Առնվազն 6 մարդ է զոհվել Կալիֆորնիայում բռնկված հրդեհների պատճառով

Առնվազն վեց մարդ դարձել է անտառային հրդեհների զոհ ԱՄՆ Կալիֆորնիա եւ Օրեգոն նահանգներում, հաղորդում է Fox News-ը:
Օրեգոնի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել էին անտառային հրդեհների արդյունքում երեք մարդու մահվան մասին: Աղետի զոհերի թվում է նաեւ

Զոհվել է նաեւ 12-ամյա մի տղա իր տատիկի հետ, ով փորձել էր փրկվել հրդեհից ավտոմեքենայի մեջ:

Առնվազն երեք մարդ մահացել է Կալիֆորնիա նահանգում:

Օրեգոնի նահանգապետ Քիթ Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել տուժած մի շարք համայնքներում` տուժած շրջանների բնակիչներին կոչ անելով ականջալուր լինել իշխանությունների` տարհանման մասին խնդրանքներին:

Օրեգոն նահանգի Լայոնս քաղաքում իսկական ողբերգություն է տեղի ունեցել. մի խումբ կամավորներ սկսել են զբաղվել տղայի որոնման աշխատանքներով, ով հրդեհի ժամանակ դուրս էր եկել տնից: Դեռահասի մայրը ծանր վիճակում շարունակում է մնալ հիվանդանոցում:

Ավելի ուշ նահանգի իշխանությունները հայտնեցին զոհված տղայի անունը. պարզվեց, որ դա 12-ամյա Վայաթ Թոֆտն է, ով տատիկի եւ շան հետ միասին փորձել էր փրկվել հրդեհից ավտոմեքենայի մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում