Արցախի նախագահը օրենքներ է ստորագրել, ինչպես նաև՝ հաստատել ԿԳՄՍՆ փոխնախարարի նշանակումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:
Բացի այդ, Արայիկ Հարությունյանը հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Լեռնիկ Հովհաննիսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Կարծիքներ