Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հերքել է նոյեմբերի 27-ին 10-ից ավելի հայ զինծառայողների գերեվարվելու տեղեկությունը
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է:
«Նման դեպք երեկ տեղի չի ունեցել։ Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները»,- ասված է հայտարարությունում։
Կարծիքներ