Քուվեյթում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Քուվեյթում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Քուվեյթում շաբաթ օրը մեկնարկել են Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունները, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ սա երկրում առաջին ընտրություններն են 91-ամյա էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահի մահից հետո, որին այս պաշտոնում փոխարինել է 83-ամյա Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը:

Քուվեյթի հարյուր հազարավոր բնակիչներ կքվեարկեն թեկնածուների օգտին խորհրդարանում 50 տեղի համար:

Ընտրությունները կանցկացվեն տեղական ժամանակով ժամը 08:00-20:00-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում