Մեքսիկայի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երեքշաբթի օրը Մեքսիկայի հարավում գտնվող Խաղաղօվկիանոսյան Օախակա ափերի մոտ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Պեդրո Պոչուտլա գյուղից 26 կմ հյուսիս-արևմուտք՝ 41 կմ խորության վրա։ Տատանումներ են զգացվել Մեխիկոյում, ինչպես նաև Պուեբլա և Վերակրուս նահանգներում։ «Քաղաքում ավերածությունների մասին տեղեկություններ չկան», - թվիթերում գրել է Մեխիկոյի կառավարության ղեկավար Կլաուդիա Շայնբաումը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում