Իսպանական գրանդը հետաքրքրված է Օսիմենի ծառայություններով

Իսպանական գրանդը հետաքրքրված է Օսիմենի ծառայություններով

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, նիգերիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբի» ղեկավարները կարող են ուշադրությունը սևեռել Օսիմենի ուղղությամբ, եթե չստացվի ձեռք բերել Էրլինգ Հոլանդի տրանսֆերը։

Նեապոլիտական ակումբը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում