Կրակոցներ չեն հնչել. ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, խաղաղապահները խոստացել են լուծել հարցը
Ավելի վաղ հայտնեցինք, որ այսօր՝ մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրում է ArmeniaNews-ը։
Հայտարարության մեջ ասվում էր, որ Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը գրավելիս հայկական կողմից կրակոցներ չեն հնչել, քանզի ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս խաղաղապահներն են խնդրել, որպեսզի հայկական կողմը կրակ չբացի շփման գիծը խախտած ադրբեջանցիների ուղղությամբ։
Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը՝ հայտնել է «Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանաք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»։
Այս պահի դրությամբ բանակցությունները շարունակվում են:
Կարծիքներ