Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները
Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, որում ասված է.
«Հարցազրույցին ներկա են եղել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով:
Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:
Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝
Անահիտ Մանասյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Դավիթ Հակոբյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Ռաֆիկ Գրիգորյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ
Արտյոմ Գեղամյան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Լուսինե Հակոբյան՝ իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան)
Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը»:
Կարծիքներ