Խաղից խաղ ավելացնելով՝ հասնելու ենք մեր բաղձալի նպատակին. Նազարեթյան
Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի կարծիքով Վրաստանի դեմ խաղը լավագույնն է ընտրանու համար ամբողջ պատմության ընթացքում:
«Հանդիպման համար տղաներից շնորհակալություն եմ հայտնել, քանի որ դաժան պարտություն կրեցինք: Կարող եմ ասել, որ խաղը չէր արտացոլում նախորդ հանդիպման 5:0 արդյունքը: Այս խաղի համար փորձել ենք 5 օրվա ընթացքում անել առավելագույնը Հայաստանում հաղթելու համար, սակայն չստացվեց»,- Նազարեթյանի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն: Մարզչի կարծիքով սա անկախ Հայաստանի պատմության մեջ հավաքականի լավագույն խաղն էր: «Թեպետ պարտվեցինք, բայց շատ լավ խաղացինք, ինչի համար ես հպարտ եմ: Խաղից խաղ ավելացնելով՝ հասնելու ենք մեր բաղձալի նպատակին»,-շեշտել է մարզիչը:
Մարտի 10-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը համառ պայքարում զիջեց մրցակցին 2:3 հաշվով:
Կարծիքներ