Ալմաթիում անկարգությունների արդյունքում այրվել է ղազախական կինոյի ոսկե ֆոնդը

Ալմաթիում անկարգությունների արդյունքում այրվել է ղազախական կինոյի ոսկե ֆոնդը

Ալմաթիում անկարգությունների հետեւանքով այրվել են ղազախական կինոյի ոսկե ֆոնդի ֆիլմերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Atameken Business հեռուստաալիքին։

Հեռուստաալիքը նշում է նաև, որ ոսկե ֆոնդում ներառվել են ղազախական կինոյի գլուխգործոցներ։ Միաժամանակ Atameken Business-ը չի հստակեցնում, թե Ալմաթիում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ֆիլմերի որ օրինակներն են տուժել և որտեղ են դրանք պահվել։

«Ղազախֆիլմ» կինոստուդիան հիմնադրվել է 1934 թվականին, գտնվում է Ալմաթիում։ Խորհրդային տարիներին ստուդիայում ստեղծվել են հայտնի ֆիլմեր։ Դրանցից՝ «Ատամանի վերջը» (1972թ․, ռեժիսոր՝ Շաքեն Այմանով, 30,6 մլն հեռուստադիտող), «Մադամ Վոնգի գաղտնիքները» (1986 թ., ռեժիսոր՝ Ստեփան Պուչինյան, 30.1 մլն հեռուստադիտող), «Աղջիկ-ձիավոր» (1955 թ. ռեժիսոր՝ Պավել Բոգոլյուբով, 27,8 միլիոն հեռուստադիտող), «Այնտեղ, որտեղ ծաղկում է Էդելվեյսը» (1966 թ., ռեժիսորներ՝ Էֆիմ Արոն և Շարիպ Բեյսեմբաև, 25,3 միլիոն հեռուստադիտող), «Տրանս-Սիբիրյան Էքսպրես» (1978 թ., ռեժիսոր՝ Էլդոր Ուրազբաև, 23,8 միլիոն հեռուստադիտող) « (1988, ռեժիսոր՝ Ռաշիդ Նուգմանով, 15,5 միլիոն հեռուստադիտող):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում