Վրաստանի նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի հայկական եկեղեցում իրականացվող պատարագին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության առթիվ։ «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք aliq.ge լրատվականից։
Նախագահը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաքելական եկեղեցում տեղի ունեցող Սուրբծննդյան պատարագին և այնտեղից հղել իր շնորհավորական ուղերձը։
«Շնորհավորում եմ Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունն ամենահին Քրիստոնյա ժողովուրդներից մեկին՝ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին Վրաստանում և ամբողջ աշխարհում։ Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն բերի այս օրը ձեզ, բազում անգամներ տոնեք այս լույսի և բարու մեծագույն տոնը»,- ասել է նա:
Կարծիքներ