Սեր ավերակների մեջ. ուկրաինացի նորապսակները լուսանկարվել են Խարկովի ավերակների ֆոնին (լուսանկարներ)
Ուկրաինացի նորապսակներն ամուսնության կապակցության ֆոտոշարք են արել Խարկով քաղաքի ավերակների ֆոնին, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության հետևանքով Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը զգալի վնասներ է կրել:
Նշվում է, որ նորապսակները բուժաշխատողներ են և ռազմական գործողության ընթացքում կամավոր հիմունքներով օգնում են վիրավորներին:
Աղբյուրը հավելում է, որ Խարկովի իշխանությունների փոխանցմամբ՝ անցած քսանչորս ժամվա ընթացքում ռուսական զորքն ակտիվ հրետակոծել է քաղաքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Կարծիքներ