Քիմ Քարդաշյանը տոնում է որդու 3-ամյակը
Հայազգի համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է մնալ շեկ մազերով:
Աստղը մազերը կրկին շեկ է դարձրել օրեր առաջ, երբ կայացել է ամերիկյան նորաձևությանը նվիրված Met Gala միջոցառումը: Քիմը ներկայացել էր Met Gala-ին հայտնի Մերլի Մոնրոյի ոսկեզօծ զգեստով, որը Մերլինը կրել էր ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան երգը կատարելիս:
Քիմի վարսերի գունափոխումը տևել է 14 ժամ: Այդ պատճառով Քարդաշյանը անհանգստացել է, որ երկարատև պրոցեդուրային հետևանքով իր վարսերը կարող են թափվել, սակայն մի քանի օր անց էլ աստղի մազերը հրաշալի տեսք ունեն, իսկ իրեն դուր է գալիս շիկահեր լինելը:
Քիմ Քարդաշյանը նաև շիկահեր վարսերով ներկայացել է իր երկրորդ որդու՝ Փսալմի ծննդյան միջոցառմանը: Երեկ աստղը ինստագրամյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և գրառում կատարել՝ նվիրված 3-ամյա որդուն:
«Ծնունդդ շնորհավոր, տղաս: Քո ժպիտը լույս է մութ սենյակում, և քո բարձր ծիծաղը լավագույնն է»,- գրել էր նա:
Կարծիքներ