Մադրիդի «Ռեալ»-ը հերքում ակումբի նախագահի պաշտոնից Ֆլորենտինո Պերեսի հեռանալու լուրերը

Մադրիդի «Ռեալ»-ը հերքում ակումբի նախագահի պաշտոնից Ֆլորենտինո Պերեսի հեռանալու լուրերը

Մադրիդի «Ռեալ»-ի մամուլի ծառայությունը հերքել է տարածվող լուրերն այն մասին, թե ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրաժարական ներկայացնել։

Ակումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ լուրերն այն մասին, թե Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է հրաժարական ներկայացնել ակումբի նախագահի մամուլի ծառայությունից, սուտ են և պայմանավորված են իրականության հետ աղերս չունեցող որոշակի շահերով։

Ակումբը նաև հերքել է լուրերը, թե առաջիկայում քննարկվելու է թիմի մարզումային բազայի անվանումը փոխելու հարցը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ակումբի ներկայացուցիչ-անդամների առաջիկա գլխավոր վեհաժողովի օրակարգում ակումբի մարզումային բազան «Ռեալ Մադրիդ Սիթի» անվանելու հարց չի քննարկվելու։ 

Ավելի վաղ իսպանական մամուլում լուրեր էին տարածվել, որ Ֆլորենտնիո Պերեսը մտադիր է հեռանալ «Ռեալ»-ի նախագահի պաշտոնից այն բանից հետո, երբ ակումբի մարզումային բազայի անվանումը կփոխվի և կանվանվի «Ռեալ Մադրիդ Սիթի»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում