Պետք է անարգել և սկզբունքային մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով․ Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
«Ավելի քան 30 հազար երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում այժմ 8-ամսյա շրջափակման և ավերածությունների մեջ են: Իրենց հայրենիքում նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով հասանելիություն կյանքեր փրկող դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների: Սովից մարդկանց մահանալու սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներին պետք է, որ վերջ տրվի այս պատերազմին, որպեսզի սկսեն բուժվել և վերականգնվել: Պետք է անարգել և սկզբունքային մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
Կարծիքներ