Գյումրիում մեկնարկել է ջազային փառատոնը
Գյումրիում մեկնարկել է ավանդական դարձած ջազային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենամյա փառատոնը՝ «HAY-AT JAZZ-2021»-ն իրականություն է դառնում Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, «Մանուկյան ընկերության» ու Ջազի հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ։
Փառատոնն անցկացվում է Գյումրիի թանգարանների բակերում: Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս անգամ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում Դավիթ Մելքոնյան ջազ քառյակն է, իսկ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Արփենիկ» ջազ տրիոն։
Գյումրեցիների ու քաղաք այցելած հյուրերի համար մուտքն ազատ է:
Կարծիքներ