ԵՄ-ում կքննարկվի նոր հակառուսական պատժամիջոցների հարցը
ԵՄ երկրների ղեկավարները առաջիկա գագաթնաժողովում կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։Ռիա Նովոստիի փոխանցմամբ,այս մասին ասել է Եվրոպական արժեքների և թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յուրովան:
ԵՄ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 24-25-ը Բրյուսելում:
«Ռուսական կողմի նկատմամբ ԵՄ օրինական պահանջները կրկնվում են. հիբրիդային և կիբերպատերազմների ավարտը, հարգել մարդու՝ առաջին հերթին Ալեքսեյ Նավալնիի իրավունքները և Մինսկի համաձայնագրերի իրականացումը: Կարծում եմ, որ կասվի նաև, որ ԵՄ-ն ուզում է խուսափել իր մերձավոր հարևանի հետ առճակատումից: Բայց ինչպես տեսնում եք, վերջինս որոշել է իրեն թշնամու պես պահել և այլևս ոչինչ չի մնա անել, քան արձագանքել դրան »,- ասել է Յուրովան։
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալի խոսքով, գագաթնաժողովում ավելի շատ խոսվելու է Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ ընդունելու մասին, քան ռուս դիվանագետների հետագա համակարգված վտարման մասին: Գագաթնաժողովում, Չեխիայից բացի, Լեհաստանը և Լատվիան կարող են հաստատել իրենց վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Արևմտյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի գործողություններին ավելի մեղմ են արձագանքում։
Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում և Ղրիմի շուրջ տիրող իրավիճակի հետևանքով։ Արևմուտքը, մեղադրելով Ռուսաստանին միջամտելու մեջ, պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի նկատմամբ, Մոսկվան էլ պատասխան քայլեր ձեռնարկեց։
Կարծիքներ