Աբովյանում մեկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 74 խախտում
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մարտի 1-ին Աբովյան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեցին ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 74 խախտում։ Մասնավորապես, 3 մեքենա շահագործվում էր համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված, 2-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ 2 անձ մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ առանց մեքենայի տեխանձնագրի։ 3 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք»,- ասվում էհաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ