Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտարարել է, որ կաշառակերությանն աջակցելու և վստահությունը չարաշահելու կասկածանքով իր նկատմամբ իրականացվող հետաքննության պատճառով որոշում է կայացրել թողնել իր պաշտոնը: Նա հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է եվրոպական և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին նշանակել կառավարության ղեկավարի պաշտոնակատար:
Կուրցն կմնա Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ և Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր: Համապատասխան հայտարարությունը նա արել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Կարծիքներ