Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Մարտի 19-ի կեսգիշերվա տվյալների ամփոփմամբ, Ուկրաինայում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ, ևս 1 459 խաղաղ բնակիչ վիրավորվել է, «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության հրապարակած տցյալներին:
«Խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է պայթուցիկ նյութերի կիրառման հետևանքով, ծանր հրետանու և ականանետային կրակի հրթիռային համակարգերի գնդակոծումներից, ինչպես նաև հրթիռային և օդային հարվածների հետևանքով»,- նշվել է հաղորդագրությունում։
ՄԱԿ-ը հավելում է, որ զոհերի փաստացի թիվն իրականում զգալիորեն ավելի շատ է, քանի որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչությունը, որը երկրում մոնիթորինգի մեծ խումբ ունի, դեռևս չի կարողացել ստանալ զոհերի մասին տեղեկությունները խիստ տուժած մի քանի քաղաքներից՝ ներառյալ Մարիուպոլը:
Կարծիքներ