Առաջընթաց գյուղատնտեսության, սոցիալական ու կրթական ոլորտներում. Գարիկ Սարգսյանն ամփոփել է մարզպետի պաշտոնում աշխատանքը

Առաջընթաց գյուղատնտեսության, սոցիալական ու կրթական ոլորտներում. Գարիկ Սարգսյանն ամփոփել է մարզպետի պաշտոնում աշխատանքը

Վեդիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հաշվետվություն՝ Արարատի մարզպետ եղած ժամանակահատվածում իր կողմից կատարված աշխատանքներիվերաբերյալ:

Սարգսյանի գրառումը` ստորև.

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

ՀՀ Արարատի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերը իրագործելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2018թ. հատկացվել է 321.9 մլն. դրամ:

Այդ միջոցներն ուղղվել են մարզի առավել հրատապ խնդիրների լուծմանը, դրանց թվում են՝ մարզի միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծրագիրը՝ - 128.0 մլն. դրամ, 2 մշակութային՝ 19.0 մլն. դրամ, 1 առողջապահական՝ 15.6 մլն. դրամ օբյեկտների վերանորոգման ծրագրերը, ինչպես նաև ԶՈԴ բանավանում դրենաժային համակարգի հիմնանորոգում՝ 81.0 մլն. դրամ արժեքով:

Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՀՀ կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվել են՝

1. Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ 1540.0 մլն. դրամ արժեքով, որը ավարտվել է 2018թ. սեպտեմբերին:

2. Արարատ քաղաքի ավագ դպրոցի հինանորոգման աշխատանքները՝ 722.2 մլն. դրամ արժեքով, որի աշխատանքները 2018թ. 4-րդ եռամսյակին ավարտվել են:

3. Նոր Խարբերդի N2 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները՝ 1215.0 մլն. դրամ արժեքով, որը շահագործման հանձնվեց 2020թ. սեպտեմբերին:

2019թ. ունեցել ենք 58 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1,5 միլիարդ ՀՀ դրամ արժեքով: Նախորդ՝ 2018թ-ին մարզում կար ընդամենը 4 ծրագիր:

Սուբվենցիոն ծրագրերը իրականացվել են մարզի 43 համայնքներում.

 24 համայքում՝ ընդհանուր 10 կմ ճանապարհահատվածի ասֆալտապատում
 7 համայնքում՝ լուսավորության ցանցի կառուցում
 4 համայնքում՝ ջրագծերի կառուցում և վերակառուցում
 5 համայնքում՝ ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում
 3 համայնքում՝ գազաֆիկացում
 7 համայնքում՝ մանկապարտեզի հիմնանորոգում և վերանորոգում
 3 համայնքում՝ մշակույթի տների վերանորոգում և կառուցում
 2 համայնքում՝ այգու կառուցում
 1 համայնքում՝ սպորտային խաղադաշտի կառուցում
 1 համայնքում՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում
 1 համայնքում՝ հանդիսությունների սրահի կառուցում
2019 թվականի կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով մարզի 22 համայնքներում իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր՝ 415 միլիոն ընդհանուր արժեքով։ Դրանք են՝

 11 համայնքում՝ ոռոգման ցանցի անցկացում և վերակառուցում
 8 համայնքում՝ խմելու ջրագծի կառուցում և վերակառուցում
 1 համայնքում՝ մանկապարտեզի տանիքի վերանորոգում
 2 դպրոցում՝ ջեռուցման համակարգի կառուցում
 Ոռոգման համակարգի արդիականցման ծրագրերով իրականացվել են նաև՝
- Ուրբան ծրագրով՝ 3 համայնքում

- ՀՀ պետական բյուջեով՝ 3 համայնքում

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում մարզում 5 կենսական նշանակության ճանապարհ է կառուցվել՝ ընդհանուր 10 կմ երկարությամբ:

Դրանք են՝

 Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚

 Դեղձուտ (1.36 կմ)‚

 Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚

 Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)

 Այգեզարդ (1,9 կմ)

Կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվել է նաև Սիս գյուղի ճանապարհը՝ ընդհանուր 2,3 կմ :

Մանկապարտեզ է բացվել մարզի 4 համայնքում, որոնցից՝

 Ռանչպարում (Բարերարի կողմից)

 Աբովյանում (Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 143.0 մլն. դրամ)

 Վերին Դվինում (Բարերար-համայնք ջանքերով)

 Դաշտաքարում (Տարաքային զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 137.0 մլն. դրամ)

Վերաբացվել է 2 մանկապարտեզ՝

 Կանաչուտում

 Դիտակում

Ամբողջություամբ հիմնանորոգվել է նաև Այգավանի մանկապարտեզը՝ Տարածքային զարգացման հիմնադրամի ֆինամսավորմամբ:

Ամբողջ տարվա ընթացքում մարզի մի շարք դպրոցներում առաջանահերթ լուծում պահանջող խնդիրների համար կատարվել է մինչև 1 միլիոն դրամի ամենատարբեր աշխատանքներ՝ սանհանգույցի վերանորոգում, ներքին հարդարման և այլ աշխատանքներ: Դրանք արվել են դպրոցների խնայողությունների հաշվին և մարզպետարանի անմիջական աջակցությամբ:

Անցնող տարին նույնպես Արարատի մարզի համար կարևորվում է տեղի ունեցած և դեռևս շարունակվող շինարարական մեծածավալ աշխատանքներով:

Այդ տարի ունեցել ենք 83 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 3,1 միլիարդ ՀՀ դրամ արժեքով:

Սուբվենցիոն ծրագրերը իրականացվել են մարզի 49 համայնքներում.

 28 համայքում՝ ճանապարհահատվածի ասֆալտապատում

 14 համայնքում՝ լուսավորության ցանցի կառուցում

 1 Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացում

 5 համայնքում՝ ջրամատակարարման և ջրահեռացման կազմակերպում

 8 համայնքում՝ ոռոգման ցանցերի կառուցում և վերակառուցում

 8 համայնքում՝ գազաֆիկացում

 3 համայնքում՝ մանկապարտեզի կառուցում և վերակառուցում

 3 համայնքում՝ մշակույթի տների վերանորոգում և կառուցում

 6 համայնքում՝ այգիների, պուրակների կառուցում, բարեկարգում

 1 համայնքում՝ սպորտային խաղադաշտի կառուցում

 4 համայնքում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում

 3 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Գյուղատնտեսական ոլորտի բազմակողմանի ուսումնասիրությունը, ագրարային բարեփոխումների ճանապարհով մարզի գյուղացիական տնտեսություններին օգնության կազմակերպումը, գյուղատնտեսական աշխատանքներն ագրոտեխնիկական լավագույն ժամկետներում կատարելու համարխորհրդատվական աշխատանքները, ինչպես նաև արտադրված գյուղմթերքի անկորուստ հավաքի և իրացման համար աջակցությունը մշտապես գտնվել է մարզպետարանի ուշադրության կենտրոնում:

Մարզում գործում են 49.116 գյուղացիական տնտեսություններ: Գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավել/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվը 2018թ. կազմել է 439 գյուղացիական տնտեսություններ, 2017-ի՝ 313-ի փոխարեն:

 Ընթացքի մեջ է Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները, այն շահագործման կհանձնվի 2021թ-ին, իսկ ահա ջրամբարից դեպի շահառու 8 համայնքներ գնացող ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներն ավարտվել են:

 Ոռոգման ջրի պահանջարկը բավարարելու և գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով կառուցվել է Քաղցրաշեն ինքնահոս 27.579 մ երկարությամբ ոռոգման համակարգը, որը շահագործման է հանձնվել 2020թ. ամռանը: Այն 12 համայնքների ոռոգման ջրի մեխանիկական համակարգը կփոխարինի ինքնահոսով՝ խնայելով 436 մլն. դրամի Էլեկտրաէներգիա և 24 մլն. դրամ՝ պոմպակայանի շահագործման ծախսեր, ոռոգելով 1232 հա հողատարածք՝ նախկին 854 հա-ի փոխարեն:

 Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում 2020թ Եվրասիական զարգացման բանկի միջոցներով մարզի 32 համայնքներում իրականացվել են 2.3 մլրդ դրամի աշխատանքներ, որի արդյունքում կառուցվել է 77 կմ ոռոգման ջրագիծ:

2018թ. ընթացքում հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրով մարզ է ներկրվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա:

2019թ-ին խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են:

18 ձեռնարկություններում խաղողի մթերումը, օպերատիվ տվյալներով, կազմել է 110.000տ՝ 2018թ-ի 62.623 տ-ի դիմաց: 6 պտուղ-բանջարեղեն վերամշակող ձեռնարկությունների մթերումն, ընդհանուր առմամբ, կազմել է 33.431 տ՝ 2018թ-ի 18.782 տ-ի դիմաց:

2020թ մարզում արտադրված գյուղմթերքի քանակը 03.11.20թ դրությամբ

խաղող 130 000տ՝ մթերվել է 114589տ
բանջարեղեն 228 000տ՝ մթերվել է 49334տ
պտուղ 90 000տ՝ մթերվել է 5382տ, որից ծիրան՝ 2864տ
2019թ. ավելացել են նաև ջերմոցային տնտեսությունների թիվը: Եթե 2018 թվականին դրանք կազմել են 320 հա, ապա 2019 թվականին դրանց թիվն ավելացել է՝ կազմելով 360 :

2020թ-ին 2019թ-ի համեմատ մշակվել է 703.85 հա ավել հողատարածք:

Ինտենսիվ այգիները 2019թ հասել են 78 հա֊ի, նախորդ տարի կար 40 հա։

Ներկայումս մարզում կան

 Ինտենսիվ այգիներ 139.18 հա /Երասխ, Դալար, Ազատավան, Այգեստան, Արմաշ, Նարեկ համայնքներում/: Նախորդ տարվանից ավել է 45 հա-ով:
 Կաթիլային ոռոգումով տարածքներ 871.42 հա, նախորդ տարվանից ավել է 199.2 հա-ով:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

ՀՀ Արարատի մարզում գործում է 112 հանրակրթական դպրոց, այդ թվում՝ 21 հիմնական, 86 միջնակարգ և 5 ավագ դպրոցներ:

2018 թվականի ընթացքում ևս մարզում գործել է 2015թ. հունվարից մարզում ներդրված ազգային դպրոցական սնունդ ծրագիրը: Ծրագր իրականացման համար պետական միջոցներից մարզի համար հատկացվել է շուրջ 329.6 մլն. դրամ: Ծրագրի շրջանակներում մարզային ենթակայության 107 հանրակրթական դպրոցների տարրական դասարանների և դպրոցներին կից գործող նախակրթարանների 15320 երեխաների տրվել է դպրոցական սնունդ:

Դպրոցական սնունդ ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ են տրամադրվել մարզի Վերին Արտաշատի, Վեդի քաղաքի թիվ 1 և Սուրենավանի դպրոցներին առընթեր շուրջ 1000 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսություններ հիմնելու համար, որի արտադրանքը կուղղվի այդ համայնքների դպրոցականների սննդի կազմակերպմանը:

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում մարզի 32 ուսումնական հաստատություններում իրականացվում է նախադպրոցական կրթական միկրոծրագիր: 2018թ. Այդ դպրոցներին կից նախակրթարաններ են հաճախել 754 երեխաներ:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և համայնքների համաֆինանսավորմամբ մարզի Դվինի, Գետազատի, Նարեկի, Նոր կյանքի միջնակարգ և Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցներում 40 մլն 187 հազար դրամ գումարի ներդրմամբ հիմնադրվել են 5 նոր նախակրթարաններ:

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության հայտարարմամբ 2020թ մարտի 16-ից մարզի դպրոցներում ուսուցումը կազմակերպվել է հեռավար կարգով` էլեկտրոնային հարթակների միջոցով: Մարզպետարանի կրթության բաժնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն երեխաների համակարգչային տեխնիկայով ապահովվածության հարցով: ԿԳՄՍ նախարարությունից ստացվել և սահմանամերձ և այլ համայնքների դպրոցների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին է տրամադրվել 258 հատ համակարգիչներ, պլանշետներ և սմարտֆոններ: Արդյունքում մարտի կեսերից մինչև 2019-2020 ուսումնական տարվա ավարտը մարզային ենթակայության բոլոր 107 հանրակրթական դպրոցներում իրականացվել է հեռավար ուսուցում:

Հաշվետու ժամանակահատվածում հեռավար ուսուցման կազմակերպման համար Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մարզի 10 հանրակրթական դպրոցներին է տրամադրվել շուրջ 11 մլն դրամ արժեքով համակարգչային տեխնիկա:

ՄՇԱԿՈՒՅԹԻ և ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

Մարզում գործում են մարզային ենթակայության «Պարույր Սևակի տուն-թանգարան» և «Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ենթակայության 71 մշակույթի տուն , 18 երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոց, 87 հանրային և 1 մարզային գրադարան, նախարարության ենթակայության 1 պետական դրամատիկական թատրոն, ՀՀ գրողների միության Արարատի մասնաճյուղը:

Մարզում գործում են 8 մարզադպրոց և շախմատի ակադեմիայի 5 մասնաճյուղ: Մարզում կա 106 մարզադահլիճ, 3 ստադիոն, ֆուտբոլի 20 խոտածածկ մարզադաշտ, 8 լողավազան, 3 հրաձգարան:

2019թ. մեծ միջոցառումներ են կազմակերպվել Պարույր Սևակի ծննդյան 95-ամյակի, Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առիթներով: Մեծ շուքով նշվել է նաև Քաղաքացու օրը, մարզի բոլոր երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և քննարկումներ՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակներին:

Առաջին անգամ անցկացվել է «ՀՀ Արարատի մարզի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև 2019 թվականին ֆուտբոլի առաջնություն մարզպետի մրցանակի համար» մարզական առաջնությունը, որին մասնակցել են 57 դպրոցների հավաքականներ, կայացել են 65 ֆուտբոլային հանդիպումներ:

Մեր մարզիկները հաջողությամբ մասնակցություն են ունեցել նաև Արցախում տեղի ունեցած Համահայկական 7-րդ ամառային խաղերին, հանրապետությունում անցկացված մի շարք մրցաշարերի։

2020թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի 13 համայնքների համաֆինանսավորմամբ կառուցվել են 13 արհեստական խոտածածկով ժամանակակից ֆուտբոլի դաշտեր:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Մարզի բնակչության բուժկանխարգելիչ աշխատանքներն իրականացվել են 4 բժշկական կենտրոնների, 1 առողջության կենտրոնի, 1 ծննդատան, 50 գյուղական բժշկական ամբուլատորիաների (վերջիններից 14-ը համայնքային ենթակայության) և նրանց կազմի մեջ մտնող 42 բուժամանկաբարձական կետերի միջոցով, որտեղ աշխատում են 445 բժիշկներ, 891 միջին բուժաշխատողներ: Մարզպետարանի ենթակայության 6 հիվանդանոցային բժշկական կենտրոններում առկա է 488 մահճակալ:

Մարզի 4 բժշկական կենտրոնների կազմում գործում են շտապ օգնության կայաններ, որոնք 2020 թվականի 11 ամիսներին սպասարկել են 36503 կանչ, իսկ պատերազմի սկզբից իրականացրել են նաև բազմաթիվ վիրավորների հեռավոր կանչեր՝ տեղափոխումներ Երևանի մասնագիտացված կլինիկաներ:

2018թ. ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել հաստատություններում վճարովի ծառայությունների մուտքերի ավելացման ուղղությամբ: 2018թ. մարզի առողջապահական կազմակերպություններում մուտքերը կազմել են շուրջ 399.2 մլն. դրամ, որը 2017թ. համեմատ ավելացել է 61.2 մլն. դրամով: 2019 թվականի 11 ամիսների մուտքերը կազմել են 606.2 մլն ՀՀ դրամ՝ ավելանալով շուրջ երկու անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: 2020 թվականի 11 ամիսների մուտքերը կազմել են 489.8 մլն ՀՀ դրամ:

Սա հետևանքն է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի կողմից կատարված աշխատանքի, որի արդյունքում մարզի բուժ կենտրոնների համար մշակվել և առաջարկվել են առողջացման ծրագրեր։ Վճարովի ծառայությունների մուտքերի գումարները հիմնականում ուղղվել են առողջապահական հիմնարկների նյութատեխնիկական բազայի հարստացմանը և բուժսպասարկման որակի բարելավմանը:

Տարիների ընթացքում կուտակած պարտքերն են մարել «Արտաշատի», «Վեդու», «Արարատի» ԲԿ-ները: Արտաշատի ԲԿ-ում եղել է 216 միլիոն կրեդիտորական պարտք, Վեդու ԲԿ-ում 59 միլիոն, Արարատի ԲԿ-ում՝ 14 միլիոն 759 հազար ՀՀ դրամ, որոնք 2019թ. ամբողջովին մարվել են :

Վերոնշյալ բժշկական կենտրոնների թափանցիկ աշխատանքի, ՀՀ կառավարության՝ մասնավորապես Առողջապահության նախարարության՝ մարզային բուժհաստատությունների վիճակը բարելավելու, այն առավել զարգացած դարձնելու որդեգրած քաղաքականության հետևանքով այսօր արդեն ունենք գերժամանակակից սարքավորումներով վերազինված բժշկական կենտրոններ։

2019 թվականին մարզում մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը համալրվել է անոթային, պլաստիկ, էնդոկրին վիրաբուժության և մանկական ինֆեկցիոն ծառայություններով:

Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է համակարգչային տոմոգրաֆով: Բուժկենտրոնը ձեռք է բերել նաև լապորոսկոպիկ սարք: Սեպտեմբերից համակարգչային տոմոգրաֆիան, ինչպես նաև էխոկարդիոգրաֆիան և մամմոգրաֆիան այստեղ իրականացվում են նաև պետ.պատվերի շրջանակներում:

2019թ. ավարտվել է <<Վեդու Բժշկական Կենտրոն>>-ի լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիրը, բուժկենտրոնը ձեռք է բերել նաև նոր թվային ուլտրաձայնային համակարգ, գնվել է նաև հիվանդանոցային 25 մահճակալ:

2020 թվականի 11 ամիսներին իրականացվել է մարզին հատկացված մարդասիրական և կենտրոնացված ճանապարհով ստացված 145.2 մլն. ՀՀ դրամի չափով դեղորայքի ստացումը և բաշխումը, որից մարդասիրական ճանապարհով՝ 22.95 մլն, կենտրոնացված՝ 70.1 մլն, որից COVID-19 ծրագրով՝ 122.25 մլն ՀՀ դրամի:

Արարատի մարզի 2 բժշկական հաստատություն` Արտաշատի բժշկական և Վեդու բժշկական կենտրոնները, վերապրոֆիլավորվել և կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ են զբաղվում, իսկ պատերազմի ժամանակ՝ ՀՀ առողջապահության նախարչարաի հրամանի համաձայն, <<Մասիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում ծավալվել է զինվորական հոսպիտալ:

Վերապրոֆիլավորված Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետեր են ավելացվել հիվանդասենյակներում: Հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել են նոր՝ ավտոմատացվածով գեներատրով: Տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը, ՀՀ առողջապահության նախարարությունը տրամադրել է գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում:

Կազմակերպվել և առանձնահատուկ աջակցություն է ցուցաբերվել բազմազավակ ընտանիքների անդամների առողջական խնդիրների լուծմանը: Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունների ընթացքում ներկայացված առողջապահական խնդիրները լուծվել են հիմնականում մարզի առողջապահական հիմնարկներում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Հիմնական խնդիր ունենալով իրականացնել սոցիալական արդարության վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական և նպատակային քաղաքականություն, մարզպետարանը 2018-2020թթ. կազմակերպել և համակարգել է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության վերահաշվառումը, աջակցել է պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման, ընտանեկան և սոցիալական նպաստի համակարգի իրականացման և կատարելագործման աշխատանքների կազմակերպմանը: Նպաստել է բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, համագործակցել է մարզում բարեգործական ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, համակարգել նրանց գործունեությունը:

Մարզում 2018թ.-ին ընտանիքի անապահովության համակարգում ընդգրկված նպաստառուների ամսական միջին թիվը կազմել է 7489 ընտանիք, իսկ արդեն 2020թ.-ին 6335 ընտանիք: Սա հետևանքն է մեր կողմից տարված հետևողական աշխատանքի, որի արդյունքում պարբերաբար մաքրվել են նպաստառու ընտանիքների ցուցակները:

Այս ընտանիքներին 2018թ.-ին սոցիալական ծառայությունների կողմից տարվա ընթացքում վճարումը կազմել է 2 մլրդ 946 մլն. դրամ, իսկ արդեն 2020թ.-ին 2 մլրդ. 401 մլն. դրամ:

2019թ. մարզում ներդրվել է նաև Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Մարզում այս ծրագրի 60 շահառու ունենք։

Արարատի մարզում իրականացվել են սոցիալական ծառայությունների մատչելիության և որակի բարձրացման միջոցառումներներ.

 սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացում։
 մարզում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների /պետական, հասարակական, միջազգային/ և նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրատարակում և տարածում բնակչության լայն շերտերի մեջ,
 սոցիալական ծառայություններ մատուցող կադրերի շարունակական վերապատրաստում,
 նյութատեխնիկական բազայի, ինչպես նաև սոցիալական ծառայությունների համակարգի կառավարման բարելավում:
Մարզպետարանը սոցիալական ոլորտի ռազմավարական նպատակների իրագործման շրջանակներում համագործակցում է <<Առաքելություն Հայաստան>> բարեգործական կազմակերպության հետ` չափորոշիչներով ընտրված սոցիալական խմբերի համար.

 սոցիալապես անապահով ընտանիքների անդամների սննդապահովում: Բարեգործական ճաշարաններից օգտվում են 83 շահառուներ (ք. Մասիս - 39, ք. Արտաշատ – 44):
 ծերերին տնային պայմաններում խնամքի իրականացում՝ 84 (ք. Արտաշատ 63, ք. Մասիս – 13, ք. Արարատ – 8):
Բնակարանային պայմանների բարելավման նպատակով մարզպետարան դիմած զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների տվյալները ներկայացվել են ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ <<Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում>> պետական ծրագրի մեջ ընդգրկելու նպատակով:

Առանձնահատուկ հոգածություն է դրսևորվել Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների նկատմամբ: Կազմակերպվել են հանդիպումներ, նրանց տրվել է դրամական օգնություն: Աջակցող պրոտեզաօրթոպեդիկ պարագաներ է տրամադրվել 400 շահառուի :

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ մարզում բնակվող 100 տարին լրացած 8 տարեցներին տրամադրվել է դրամական աջակցութուն:

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ և ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2018թ. ՀՀ Արարատի մարզի տարածքում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային/տեղական/ նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 2 մլրդ. 135 մլն. Դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝

 1. Նախագծահետազոտական աշխատանքներ – 4704.0 հազ. դրամ,

 2. Ասֆալտապատում և հիմնանորոգում – 202393.6 հազ. դրամ

 3. Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին – 90203.0 հազ. դրամ

 4. Մարզի ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում – 522407.5 հազ. դրամ:

 5. ՀՀ մարզերում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված՝ 2018թ. ՀՀ պետական բյուջեի այլ սուբվենցիաներ տրամադրելու ծրագրի շրջանակներում մարզին տրամադրվել է – 11 մլն. 995.2 հազ. դրամ.

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մարզի կենսական նշանակության ճանապարհի բարելավում ծրագրով – 1037 867.8 հազ դրամ

Համայնքային բյուջեների միջոցներից 2018թ. Ընթացքում համայնքային ճանապարհների բարեկարգման նպատակով տրամադրվել է 265383.8 հազ. դրամ:

2019թ. ՀՀ Արարատի մարզում գտնվող միջպետական, հանրապետական և մարզային/տեղական/ նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առամամբ կատարվել է 3 մլրդ. 997 մլն. 241.4 հազար դրամի նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքներ, որից՝

 ՀՀ պետական բյուջեի միջոցներով – 2 607 853.5 հազ. դրամ,
 Ասֆալտապատում և հիմնանորոգում - 2 088 730.2 հազ. դրամ,
 Մարզի ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում – 519 123.3 հազ. դրամ,
 ՀՀ պետական և համայնքային բյուջեների միջոցներով – 372 590.2 հազ. դրամ,
 ՀՀ պետական բյուջեի կողմից մարզերում ենթակառուցվածքների բարելավման նպատակով սուբվենցիա տրամադրվող ծրագրերի շրջանակներում կատարած աշխատանքներ – 805 497.7 հազ. դրամ,
 Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում ծրագրով – 805 497.7 հազ. դրամ,
 Համայնքային բյուջեների միջոցներով – 211.3 մլն. դրամ:
Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային Բանկի ռեսուրսներով 1-ին փուլով իրականացվել է Խոր Վիրապ վանական համալիրի հարակից հատվածում գտնվող կայանետեղիի, կից ճանապարհների բարեկարգում և կանաչապատում։

Մարզպետարանի գործուն աջակցությամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է՝ որից 10 կմ-ը մեր մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի:

Արարատի մարզպետարանի և բարերարի օժանդակությամբ հիմնանորոգվել է Սուրբ Հովհաննես Կարապետ վանական համալիր տանող գրեթե անանցանելի ճանապարհը:

2020թ. Հիմնանորոգվել է նաև Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհի 12.7 կմ երկարությամ հատվածի զգալի մասի, կիսատ մնացած հատվածը և ևս 8.6 կմ ճանապարհահատված կհիմնանորոգվի 2021թ., ինչի արդյունքում Արտաշատ քաղաքից մինչև Զոդի կամուրջ ընկած ճանապարհը կլինի ամբողջությամբ բարեկարգված:

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

2019 թվականի մայիսի 4-ին առաջին անգամ տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսը, որին մասնակցել են գործարարներ՝ ՀՀ-ից և արտերկրից:

Ներդրումային-բիզնես համաժողովին ներկայացված ներդրումային ծրագրերից 3-ը` գյուղմթերքի մեծածախ շուկայի, տեխնիկական մշակաբույսերի արտադրության (սոյա) և ինտենսիվ այգիների հիմնում (գ.Նարեկ֊Քաղցրաշեն) ծրագրերը գտնվում են իրականացման փուլում:

Ի՞նչ ծրագրեր են դրանք:

 1. Երևան-Արտաշատ մայրուղու հարակից տարածքում գործարարի կողմից կառուցվում է 11 հեկտար մակերեսով գյուղմթերքի մանրամեծածախ շուկա։ Ծրագրով նախատեսվում են կառուցել գյուղմթերքի համար նախատեսված տաղավարներ, ավտոկայանատեղի, մրգի սառնարաններ, պահեստներ, ճաշարաններ, սանհանգույցներ, խանութներ, հյուրատուն։ Շուկան, գտնվելով «Հյուսիս-հարավ» միջպետական մայրուղու հարակից տարածքում, բարենպաստ պայմաններ կստեղծի ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչների գյուղմթերքի՝ իրացման և գնումներ կատարելու համար։

Վերջնական արդյունքում կներդրվի մոտ 4.5 մլն $ գումար։

 2. Քաղցրաշեն համայնքում գործարարի կողմից իրականացվում է խաղողի այգիների տնկում ու դրան կից գինու-կոնյակի գործարանի կառուցում: Կարտադրվեն հայկական խաղողի մաքրասորտ գինիներ և զուտ հայկական խաղողի սպիրտից ստացվող կոնյակներ, որոնք կիրացվեն թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։ Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր միջին հաշվով աշխատում է 15 մարդ, իսկ գինու-կոնյակի գործարանի կառուցումից հետո մշտական աշխատատեղերի թիվը կհասնի 50-60-ի:

 3. Մարզում սոյայի աճեցման ներդրումային ծրագիր կա: Ներդրողի կողմից մարզի տարբեր համայնքներում վարձակալվել է ընդհանու 115 հա վարելահողեր, ընթանում են հողի նախապատրաստման և բարեկարգման աշխատանքներ: Ըստ ծրագրի՝ սոյայի աճեցման համար գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի սերմացու և պարարտանյութ, ինչպես նաև՝ մասնագիտական խորհրդատվություն, իսկ ստացված բերքը կընդունվի վերամշակման: Ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել վերամշակման գործարան, ինչը կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը:

Այսօր արդեն Արտաշատ քաղաքում բացվել և գործում է «Արտ պրոդուկտ» պտուղ-բանջարեղենի վերամշակման մինի գործարանը: Գործարանում այժմ աշխատում է մոտ 10 հոգի, նախատեսում են աշխատողների թիվը հասցնել մինչև 80-ի: Ամբողջ ներուժով աշխատելու դեպքում տարեկան արտադրական ծավալը կհասնի մինչև մեկ միլիոնի: Արտադրելու են պահածոներ, թարմ հյութեր։ Արտադրանքը կարտահանվի նաև Ռուսաստանի Դաշնություն։ Այս պահին կատարված ներդրման ծավալը կազմում է մոտ 0.5 մլն $։

Մարզում վերականգնվում է նաև բամբակագործությունը: «Ուզբեկ Տեքստիլ» ընկերության կողմից 2019թ. Հայանիստ համայնքում 200 հեկտարի վրա բամբակ է ցանվել: Գործարանը գրեթե պատրաստ է, այն կգործարկվի հաջորդ տարի: Կստեղծվի 300 աշխատատեղ:

Այս 2,5 տարվա ընթացքում պատշաճ կերպով մարզի համայնքներում իրականացվել են իրավական և մասնագիտական հսկողություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ: Նշված ժամանակահատվածում անց են կացվել համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթներ, ատեստավորվել և վերապատրաստվել են համայնքային ծառայողներ: Ապահովվել է համայնքային ծառայության թափուր պաշտոնները համալրելու համար հայտարարված մրցույթների հրապարակայնությունը: Սահմանված ժամկետներում հայտարարությունները տեղադրվել են համայնքային կայքերում, ցուցատախտակների վրա, մարզպետարանի ինտերնետային կայքում և azdarar.am կայքում:

Հողաշինության և հողօգտագործման բնագավառում մարզպետարանը, ելնելով մարզում հողային սուղ պաշարների արդյունավետ և նպատակային օգտագործման խնդիրներից, առանձնակի ուշադրություն է դարձրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման և վարձակալության տրամադրման, հողերի պահպանման, հողերի նպատակային օգտագործման խնդիրների կարգավորման, հողային պաշարների կառավարման հարցերի կազմակերպման, հողաշինության ներտնտեսային փաստաթղթերի կազմման, սահմանային խնդիրների կարգավորման, հանրապետական և տարածքային նախագծերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման և այլ աշխատանքների կատարմանը:

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ և ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Միժամանակ շարունակվել են առևտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսատանի Դաշնության Ռոստովի և Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի հետ:

Մասնավորապես 2018թ. Սեպտեմբերին կայացել է Արարատի մարզի պաշտոնական պատվիրակության այցը Գիլան նահանգ: Այցը կամակերպվել էր՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև միջմարզային հարաբերությունների զարգացմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի միջև եղբայրացման և սոցիալ-տնտեսական համագործակցության մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման, ինչպես նաև մարզի գործարարներին աջակցություն ցուցաբերելու, մարզում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն օժանդակելու նպատակով:

Փոխադարձ այցով 2019թ. հուլիս ամսին Արարատի մարզում են հյուրնկալվել Գիլան նահանգի Կասպից ծովի թառափ ձկնատեսակի միջազգային հետազոտական ինստիտուտի (International Sturgeon research institute) պատվիրակությունը: Արարատի մարզ կատարած այցից հետո իրանական կողմը ներկայացրել է առաջարկներ, որոնք էլ հավանության են արժանացել մեր կողմից:

Հարգելի հայրենակիցներ, վերը թվարկված աշխատանքներն իրականություն չէին դառնա, եթե չլիներ փոխադարձ վստահության և հավատի մթնոլորտ մեր իսկ սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ: Եղել են նաև անհավանական թվացող ծրագրեր, որոնք, ի հեճուկս մի շարք խոչնդոտների, կյանքի են կոչվել: 2020 թվականը մեկնարկեցինք մեծ սպասումով և եռանդով լցված, բազմաթիվ աշխատանքներ կային նախանշված, սակայն վրա հասած կորոնավիրուսի համավարակը փոխեց մեր կյանքի բնականոն ռիթմը և հայ ժողովուրդը սկսեց պայքար մղել աներևույթ թշնամու դեմ:

Իսկ աշնանն արդեն մեզ պատուհասած պատերազմում թշնամին մեզ քաջ ծանոթ էր, որի դեմ շուրջ 44 օր ողջ հայությունը անհավասար, բայց միևնույն ժամանակ արիաբար պայքար մղեց:

Այս պատերազմում ընկած հազարավոր նվիրյալնիրի նկատմամբ մեր ունեցած պարտքի զգացումը մեզ ավելի տքնաջան աշխատանքի պիտի մղի, որպեսզի օր առաջ կարողանանք մեր հայրենիքը ավելի բարեկեցիկ և հզոր դարձնենք, դրանով իսկ ապացուցելով, որ տղաների զոհողությունը իզուր չի եղել: Դրա համար մեզանից պահանջվում է ամեն օր կրթվել, սթափ և վառ պահել մեր միտքը, աշխատել, աշխատել, աշխատել: Իսկ մեծ գործերը դեռ առջևում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում