Վրաերթի ենթարկված քաղաքացին 7 օր անց հիվանդանոցում մահացել է
Մայիսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 10-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 84-ամյա Յուրիկ Պետրոսյանը մահացել է:
Քննությունը շարունակվում է։
Կարծիքներ