Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ

Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել. ՊՆ

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում