Սալիվանը Հարավային Կորեայի իր գործընկերոջ հետ քննարկել Է թերակղզու իրադրությունը
Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության տնօրեն Սո Հունի հետ քննարկել Է թերակղզու միջուկազերծումը՝ ԿԺԴՀ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ տարածաշրջանում իրադրության Էսկալացումից: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ինչպես ասվում Է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն ընդգծել են Վաշինգտոնի եւ Սեուլի համագործակցության կարեւոր դերը:
«Սալիվանը եւ Հունը մանրամասնորեն քննարկել են տարածաշրջանում անվտանգության բնագավառի ընթացիկ իրադրությունը եւ ԿԺԴՀ-ին կոչ են արել՝ լուրջ եւ հետեւողական դիվանագիտություն սկսել Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման նպատակով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում Է Սպիտակ տունը, Սալիվանն ընդգծել Է, որ անհրաժեշտ Է, որպեսզի ԿԺԴՀ-ն ձեռնպահ մնա Էսկալացման գործողություններից, «ինչպես նաեւ հաստատել Է ԱՄՆ-ի աջակցությունը միջկորեական երկխոսությանն ու համագործակցությանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ