Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մի փաստաթղթի լուսնակար է հրապարակել, որի մեջ ասված է.

«Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման:

Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրեր»:

Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում:

«Սենց բան որ ստանաք մեսինջերներում, մի ընդունեք որպես լուրջ բան»,- գրել է Մարտիրոսյանը եւ ավելացրել.

«Ընդհանրապես վերջին մի քանի օրը կտրուկ ակտիվացել են։ Քանի որ ընդհանուր ուզում են տպավորություն ստեղծել, որ, իբր հեսա պատեազրմ է սկսվելու, սենց ամեն ձեւ ու ամեն կողմից նման հնարքրների են դիմում»:

Այս թեմային անդրադարձել է նաեւ ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրներն արդեն մի քանի օր է, ինչ անցել են տեղեկատվական պատերազմի։

«Բացի առաջնագծից ստահոդ լուրեր տարածելուց, արդեն մեր դաշտ են նետում ահա այսպիսի ստահոդ տեղեկատվություն, որի նպատակն է առավելագույնս խուճապ առաջացնել բնակչության, ինչպես նաև Արցախում ծառայող զինվորների ծնողների շրջանում։ Սոցցանցերի հայկական տիրույթի բոլոր խմբերում նմանատիպ նյութեր հանդիպելու դեպքում պարզապես ադմիններին հորդորեք, որ հեռացնեն նյութերը»,- գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նա կոչ է արել քաղաքացիներին չքննարկել այս վիրտուալ տարածքում բանակին, զինվորին վերաբերվող ոչ մի թեմա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում