Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են` միանշանակ դեմ են մահապատժին
Մահապատժի դեմ պայքարի եվրոպական և համաշխարհային օրը Եվրոպական միությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը վերահաստատում են` միանշանակ դեմ են մահապատժին բոլոր ժամանակներում, բոլոր վայրերում և բոլոր հանգամանքներում։
Այս տարի լրանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԴ) 13-րդ Արձանագրության ուժի մեջ մտնելու քսան տարին, որը վերաբերում է մահապատժի վերացմանը բոլոր հանգամանքներում։
«Մենք ողջունում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին (ներառյալ ԵՄ բոլոր անդամ պետությունները), որոնք վերացրել են մահապատիժը բոլոր հանգամանքներում և կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի վերջին երկու անդամ պետություններին, որոնք դեռ չեն միացել այս Արձանագրությանը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը՝ դա անել առանց հապաղելու»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ