Ստեղծվել է Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 12-ի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատվել է դրա անհատական կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
Հոբելյանական հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
ՀՀ վարչապետը հոբելյանական հանձնաժողովին հանձնարարել է քառամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
Կարծիքներ